Մեր մասին
«Պարկ Հաուս»-ը ընտանեկան հանգստի գոտի է ուր հաճելիորեն համատեղված են բնությունն ու մարդը, լողավազանը և սրճարանը: Նորքի 1-ին զանգվածում Նանսենի այգու մեջ «Պարկ Հաուս»-ի գոյությունը իսկապես եղավ հաճելի անակնկալ մեր քաղաքի բնակիչների համար: Հեշտ չէ քաղաքում գտնել այնպիսի միջավայր, որը նախատեսված է միայն ընտանեկան հանգստի համար, որտեղ երեխաներն իրենց զգում են անհոգ, երջանիկ՝ բնության գրկում: Մաքուր միջավայրը, համեղ սնունդը և հաճախորդների անվտանգության ապահովումը դարձել են «Պարկ Հաուս»-ի այցեքարտը: Ամառվա տապին մեր լողավազանը դեպի իրեն է ձգում մանուկներին և ընտանիքներին: Մեզ մոտ իրականացվում են նաև լողի պարապմունքներ:
«Պարկ Հաուս»-ն արդեն դարձել է նաև սիրելի վայր ընտանեկան միջոցառումների իրականցման համար: Մեզ մոտ կարող եք կազմակերպել ծննդյան, հարսանեկան, կնունքի և մի շարք այլ միջոցառումներ:
«Պարկ Հաուս»-ը իրականացնում է նաև սննդի առաքում Երևանի տարածքում: Մեր յուրօրինակ համերն արդեն դարձել են սիրելի շատ հաճախորդների համար:Այժմ «Պարկ Հաուս»-ը պատրաստվում է ձմեռային սեզոնին:
Դարձեք մեր հաճախորդը և սպասեք հաճելի անակնկալների:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 043 33 26 33: